ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Սպարապետական» ուխտին հավատարիմ

«Սպարապետական» ուխտին հավատարիմ
21.07.2023 | 17:15

Այսօր նորից տեսա այն, ինչից միշտ խուսափում էի: Բայց այս անգամ չկարողացա խուսափել, որովհետև միանգամից թռավ դեմքիս.

- Էդ խուսափում ես, հա՞: Ճամփեդ ես փոխում, չտեսնելու ես տալիս: Խոսա՝ տեսնեմ ինչ ա եղել:

- Որ խոսացի՝ վատ ա լինելու: Ավելի լավ ա՝ թող գնամ:

- Ասում եմ՝ պիտի խոսանք: Ի՞նչ ա պատահել:

- Լավ, դու ստիպեցիր: Մի քանի տեղից լսել եմ, որ սորոսի կեր ես ուտում:

- Կերը ձեր քոսոտ աշխատավարձն ա, այ տղա: Ես համ կարգին փող եմ ստանում, համ էլ ինձ պահում եմ սպարապետի նման:

- Ո՞ր սպարապետի:

- Վարդան Մամիկոնյանի:

- Էդ ի՞նչ ես դուրս տալիս, արա՛: Եթե հիմի բացատրություն չտվեցիր՝ սորոսասիլոսը քթիցդ բերելու եմ:

- Հանդարտվի հլը: Հիշո՞ւմ ես, որ Վարդան Մամիկոնյանը Հազկերտի մոտ հավատքը ուրացավ, հետո էկավ Հայաստան, էստեղ էլ Հազկերտին տված երդումը ուրացավ:

- Այ թշվառական, Վարդան Մամիկոնյանը դա արեց հայրենիքի համար:

- Բա ես էլ եմ էդպես անում:

- Այսի՞նքն:

- Սորոսից փողը ստանում եմ, հետո գալիս եմ տուն ու թաքուն Րաֆֆու «Սամվելն» եմ կարդում: Օրը մի տաս էջ կարդում եմ, որ միշտ սպարապետի չափ հայրենասեր մնամ:

- «Սամվելը» որ կարդում ես, հետո հորդ ու մորդ սպանո՞ւմ ես:

- Չէ, հլը էդ մասերին չեմ հասել:

- Բա Սերժի ժամանակ ինչի՞ էդպես չէիր անում:

- Ինչի՞ց ես խաբար: Ես արդեն քսան տարի ա՝ էդպես եմ անում:

- Էդ ո՞նց:

- Ասեմ՝ սովորի: Էն ժամանակ էլ տաս հազար դրամ տալիս էին, որ գնամ՝ չգիտեմ ում ընտրեմ, ես վերցնում էի, խոստանում ու չէի ընտրում:

- Բա ի՞նչ էիր անում:

- Գալիս էի տուն ու թաքուն Մուրացանի «Գևորգ Մարզպետունին» էի կարդում: Հիմա իմացա՞ր, որ ես Վարդան Մամիկոնյան եմ, իսկ դու իսկի Վարդան Ղուկասյան էլ չես: Հը, խի՞ լալկվեցիր:

- Ուզում եմ հիշեմ:

- Ի՞նչը հիշես:

- Իմ հիշելով՝ Վարդան Մամիկոնյանը վերջում նահատակվեց, չէ՞:

- Ճիշտ էլ հիշում ես:

- Բա դու խի՞ չես նահատակվում, ա՛յ համբալ:

Կարո Վարդանյան

Դիտվել է՝ 5038

Մեկնաբանություններ